ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Հեռախոսից» չեն ուզում օգտվել

«Հեռախոսից» չեն ուզում օգտվել
16.04.2013 | 17:40

ԶԼՄ-ների փոխանցմամբ` շաբաթ օրը ՀԱԿ համագումարում կուսակցության վարչության անդամ է դարձել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում ընդունված չէ, որ գործարարներն ու խոշոր ընկերությունների տնօրենները դառնան ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, առավել ևս, ընդգրկվեն վարչությունների կազմում: Մամուլի առաջ քաշած վարկածի համաձայն` Գրիգոր Գրիգորյանի ընդգրկումը ՀԱԿ վարչության կազմում նպատակ ունի ապահովելու իշխանությունների հետ ընդդիմության հաղորդակցությունը, ուստի պատահական չէ, որ նման մարդկանց անվանում են «հեռախոս»:
Irates. am- ը ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց` արդյոք վաղո՞ւց էր Գրիգոր Գրիոգրյանը համագործակցում ՀԱԿ-ի հետ:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ինքը չի շփվելվերջինիս հետ, ծանոթ չէ մանրամասներին, տեղյակ է միայն, որ նա վաղուց է համագործակցում ՀԱԿ-ի հետ: Անդրադառնալով մամուլի առաջ քաշած այն վարկածին, թե «Արմենիա» բժշկական կենտրոնում անցկացված ստուգումներն ու տնօրենի կրած վնասներն են պատճառ դարձել, որ Գրիգոր Գրիգորյանը անդամակցի ՀԱԿ-ին, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Չեմ կարծում: Պարզապես նա իրեն տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին»: Իսկ հարցին` Գրիգորյանի ընդգրկումը ՀԱԿ վարչության կազմում նպատակ ունի «հեռախոսի» դե՞ր վերապահել նրան իշխանությունների հետ հաղորդակցվելիս, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը վարել և վարում է բաց, հրապարակային քաղաքականություն: Ինչու՞ պետք է նրան «հեռախոսներ» անհրաժեշտ լինեն»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ